211652_close_icon
views-count528752 դիտում article-date 20:38 04-04-2016

Արտակարգ ու ողբերգական դեպք Թալիշ գյուղի տարածքում. ազերիների անօդաչու սարքը ռմբակոծել է քաղաքացիներին. կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ապրիլի 4-ին, Ստեփանակերտից Թալիշ մեկնելու ճանապարհին` Թալիշի վարչական տարածքում, դաշտամիջյան տարածքում ազերի բաշիբոզուկների կողմից օգտագործվել է անօդաչու սարք, որով ռմբակոծվել են դաշտում գտնվող քաղաքացիներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ռմբակոծման հետևանքով մահացել են 7 հոգի, որից 6-ը Սիսիանից են, իսկ մեկը Կապանից: Կա 7-ից ավելի վիրավորներ: Մահացածներն ու վիրավորները Սիսիանի կամավորական ջոկատներից էին և մեկնում էին Թալիշի պաշտպանական դիրքեր: Մահացածներից 2-ը գյուղապետեր են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նրանցից մեկը Դարբասի գյուղապետ, 56-ամյա Մայիս Միրզոյանն էր, մյուսը` Ախլաթյան գյուղի գյուղապետ Արմեն Բեգլարյանն էր: Խմբի անդամներից «Աշոտ Երկաթ» մականվամբ Աշոտ Մինասյանը կարողացել է վնասազերծել անօդաչու սարքը և ըստ տեղեկությունների` մահացածներն ու վիրավորները «Աշոտ Երկաթ» խմբից էին: Թալիշ է ժամանել անձամբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով տեղում Արցախի պաշտպանության բանակի և Արցախի կառավարության անդամների հետ աշխատանքներ են տանում դիերը դիահերձարան տեղափոխելու, վիրավորներին հիվանդանոցներ հասցնելու ուղղությամբ: Այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/04/81485/]ավելի վաղ[/url] ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Մարտակերտի ուղղությամբ մեծ թվով շտապօգնության ավտոմեքենաներ են ժամանում, պարզվեց, որ նրանք ժամանում էին Թալիշ` նշված դեպքի վայր: Արցախի կառավարությունը պարզում է մահացածների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր