211652_close_icon
views-count14562 դիտում article-date 19:58 04-04-2016

Տավուշում թշնամու գնդակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Թշնամու գնդակից այսօր` ապրիլի 4-ին, Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Բերդի սահմանագոտում վիրավորվել է Բերդ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Ադամյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Նրա խոսքով զինծառայողի վիրահատությունը մի քանի ժամ առաջ է ավարտվել: Վիճակը կայուն ծանր է: Խոսելով սահմանին տիրող իրավիճակից` ասաց, որ այս պահի դրությամբ իրավիճակը խաղաղ է:

Նմանատիպ նյութեր