211652_close_icon
views-count428866 դիտում article-date 09:49 02-04-2016

ՇՏԱՊ. Արցախի պաշտպանության բանակն ուժեղ հակահարված է տվել ադրբեջանական դիվերսիոն խմբին, նրանց կողմից կա 2 տասնյակից ավելի զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ստեփանակերտում ամեն ինչ նորմալ է: Խուճապային տրամադրություններ ազգաբնակչության շրջանում չկան, բոլոր պետական մարմինները աշխատում են բնականոն հունով: Ադրբեջանական դիվերսիան կանխվել է՝ ազերիներին հայկական կողմի հասցրած ուժեղ հակահարվածի շնորհիվ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ադրբեջանական կողմն ունի 2 տասնյակից ավելի զոհ և հաստատվել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհած ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին տեղեկությունը: *** 10:51 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ադրբեջանական կողմը «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության է ենթարկել Մարտունու տարածքը, ինչի հետևանքով մահացել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրթիռահրետակոծության հետևանքով 2 երեխաներ վիրավորվել են: *** 11:38 Քիչ առաջ ֆոտոլրագրողն Արցախից հայտնեց, որ թեև Արցախի պաշտպանական բանակը իրավիճակը պահում է իր վերահսկողության տակ և ադրբեջանական բաշիբոզուկները հետ են շպրտվում, սակայն Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում հավաքվել են մեծ թվով կամավորականներ, ովքեր առանց խուճապի ցանկություն են հայտնում միանալ Արցախի պաշտպանական բանակին: Ֆոտոլրագրողը կրկին անգամ հայտնում է, որ իրավիճակը Ստեփանակերտում և ողջ Արցախում խուճապային չէ, պարզապես հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության ու նրա բանակի սադրիչ գործողությունները՝ մերոնք տվել են ու շարունակում են տալ համարժեք ու խիստ պատասխան: *** 12:16 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Լևոնարխ բնակավայրի մատույցներում Արցախի պաշտպանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը հայտնաբերել և ոչնչացրել է ազերիների դիվերսիոն հետախուզական խումբ, որը կորուստներ տալով նահանջել է: *** 13:05 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Հադրութի և Մարտակերտի ուղղություններով թեժ բախումներ են տեղի ունենում հայկական ու ադրբեջանական զինուժների միջև: Հայկական ուժերը ոչնչացրել են ազերի բաշիբոզուկների 3 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Տեղեկությունը հաստատել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հրապարակելով նաև խփված անօդաչուի լուսանկարը. «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք»: *** 14:17 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ տեղում Ստեփանակերտից աշխատում են նաև Հայաստանից Արցախ ժամանած 2 տասնյակից ավելի լրագրողներ, ովքեր հիմնականում էլեկտրոնային լրատվամիջոցների, հեռուստատեսության և մամուլի ներկայացուցիչներ են: Նրանք ասում էին. «Մենք՝ լրագրողնես, նույնպես պատրաստ ենք պաշտպանության բանակի հրահանգով առաջին իսկ պահից մեկնել թեժ գիծ»: *** 14:30 Ֆոտոլրագրողը քիչ առաջ հայտնեց, որ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը, ում այս պահին վիրահատում են, իսկ նա վիրավորվել է ադրբեջանական բաշիբոզուկների կողմից հնչած կրակոցներից: *** 15:40 Ֆոտոլրագրողը քիչ առաջ հայտնեց, որ ԼՂՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն.19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն.07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով: «Արևիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գևորգ Գրիգորյանի մոտ` վերքի առաջնային մշակում: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ուղղաթիռով մի քանի վիրավորների էլ տեղափոխում են Երևան, հավանաբար «Էրեբունի» բժշկական կենտրոն: *** 16:10 Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Արցախ է ժամանում նաև Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը՝ իր զինակից ընկերների հետ, ովքեր մեկնելու են առաջին գիծ, պաշտպանության բանակի հերոս տղաների հետ պայքարելու ազերի թափթփուկների դեմ: *** 18:10 Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Ուղղաթիռով Երևան «Մուրացանի» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 3 զինծառայողների, 2-ին վիրահատում են, 3-րդ զինվորի վիճակը կայուն ծանր է: *** 18:22 Ֆոտոլրագրողը հայտնում է՝ առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: *** 18:22[color=#EF2929] ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ:[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր