211652_close_icon
views-count281409 դիտում article-date 07:47 01-04-2016

Հայտնի հասարակական գործիչ և վերլուծաբան Կարեն Վարդանյանի սպանությունը բացահայտվել է. դին հայտնաբերել են ավտոտնակում թաղված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, ապրիլի 1–ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևանի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի 47 բնակարանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Յուրիկի Զոհրաբյանին և Երևանի Սիսակյան փողոցի 4-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 43-ամյա Արթուր Սամվելի Միհրանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի բնակիչ Կարեն Վարդանյանին սպանելու և դին թաղելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ ոստիկաններն ու քննիչները հողի մեջ հայտնաբերել են Կ. Վարդանյանի թաղված դին: Տեղում դատաբժիշկը` զննելով դին, հայտնեց, որ գլխին կա բազմաթիվ հարվածի հետքեր, իսկ բերանի մեջ հայտնաբերվեց կտոր: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոտնակը, որտեղ հայտնաբերվել է թաղված դին, պատկանում է կասկածյալներից Գ. Զոհրաբյանին: Վերջինս ոստիկաններին հայտնել է նաև, որ մարտի 17-ին, ինքը` իր մեքենայով, Արթուրի և Կարենի հետ մեկնել են Վրաստանի Հանրապետություն, սակայն ճանապարհին` Գեղարքունիքի մարզի Սևանի հատվածում ինքը սպանել է Կարենին և Արթուրի հետ վերադարձել են Սիսակյան փողոց ու ավտոտնակում թաղել Կարենի դին: Նշված հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին մի քանի օպերատիվ խմբեր, որոնք առանձին-առանձին ղեկավարել են Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնիԱրթուր Զոհրաբյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանը: Նշված անձինք դիակի հայտնաբերման և հողից դուրս բերելու ժամանակ նույնպես գտնվում էին դեպքի վայրում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, հանցագործության բացահայտման առաջին իսկ պահից, ոստիկանների և քննիչների հետ համագործակցելով աշխատել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության աշխատակիցները` դատախազ Տիգրան Ամբարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հատկանիշներով: Գ. Զոհրաբյանն ու Ա. Միհրանյանը ձերբակալվել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ տեղեկություններ տարածվեցին, որ Կ. Վարդանյանը անհետ կորել է, համացանցում և էլեկտրոնային լրատվամիջոցներով որոշ մարդիկ սկսեցին տեղեկություններ տարածել, թե իրավապահ մարմինները մատը մատին չեն տալիս և Կարեն Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում: Մինչդեռ ոստիկաններն ու քննիչները կատարել են հսկայածավալ աշխատանքներ, ինչի վառ ապացույցն է կարճ ժամանակահատվածում հանցագործության բացահայտումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+

Նմանատիպ նյութեր