211652_close_icon
views-count5086 դիտում article-date 19:33 23-03-2016

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Հունգարիայի Պազմանի Պիտեր Կաթոլիկ համալսարանների միջև ստորագրվեց երկկողմանի համաձայնագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 23-ին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Հունգարիայի Պազմանի Պիտեր Կաթոլիկ համալսարանների միջև ստորագրվեց երկկողմանի համաձայնագիր, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությանն ու ակադեմիական փոխանակմանը: Այն վավերացրին հաստատությունների ռեկտորներ Ռուբեն Միրզախանյանն ու Սուրոմի Սաբոլչը: ՀՊՄՀ-ի ռեկտորը կարևորեց Եվրոպայի ամենահին կրթօջախներից մեկի հետ համագործակցությունը՝ նկատելով, որ համալսարանը դեռևս 2013 թվականին արժանացել է ազգային գերազանցության կառավարական տիտղոսի: Ռուբեն Միրզախանյանը ուրախությամբ նշեց, որ այսօր երկու բուհերի ուսանողներին և պրոֆեսորներին ընդունել ու իր հայրապետական օրհնանքն է հղել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը. «Մենք մեծ խորհուրդ և իմաստ ենք տեսնում, որ համագործակցության սկիզբը նախորդեց Հռոմի պապի՝ Հայաստան այցելությանը: Ենթադրում եմ, որ համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ կընձեռի՝ հայագիտական ամբիոնի ստեղծում, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների փոխանակում, մագիստրոսական ծրագրերի իրականացում և այլն»: Հունգարիայի Պազմանի Պիտեր Կաթոլիկ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, իսկ պայմանգրի ստորագրումը դիտարկեց ոչ միայն համալսարանների, այլև երկու երկների միջև յուրատեսակ կամուրջ. «Այստեղ շատ են ժպտադեմ երիտասարդները: Վստահ եմ՝ մենք միմյանցից սովորելու շատ բան ունենք, իսկ երկուստեք կազմակերպած կրթամշակութային ծրագրերը կիրագործեն այն, ինչը չեն կարողացել անել քաղաքական գործիչները»: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+

Նմանատիպ նյութեր