211652_close_icon
views-count34879 դիտում article-date 18:11 20-03-2016

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Լոռու մարզում վթարի են ենթարկվել «Շողակաթ» հեռուստաընկերության աշխատակիցները, կա 1 վիրավոր, որի կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր, մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններրում, Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչ, 40-ամյա Նաիրի Մարգարյանը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Ստեփանավանի թունելի ոլորաններում, իր վարած «Toyota» մակնիշի 34 TN 085 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորի անուն-ազգանունն է Աննա Սարգսյան, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում եղել են վարորդը և 5 ուղևոր, բարեբախտաբար, մյուսները չեն տուժել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Ռուդիկ Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քմննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննիչը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում գտնվող բոլոր ուղևորները, այդ թվում՝ Ա. Սարգսյանը, աշխատում են «Շողակաթ» հեռուստաընկերությունում և վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցն ու տեղացած ձյունը, քանի որ տեղի ճանշինականները ճանապարհի ոչ մի աղալցման ու մշակման ոչ մի աշխատանք չեն կատարել ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, վթարը ողբերգական կլիներ:

Նմանատիպ նյութեր