211652_close_icon
views-count3011 դիտում article-date 17:08 20-03-2016

Անգլիա. «Լեսթերի» հերթական քայլը դեպի չեմպիոնի տիտղոսը, «Արսենալը» վերջապես հաղթեց. տեսանյութ

Անգլիայի Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում առաջատարը՝ «Լեսթերը», հերթական քայլն արեց դեպի չեմպիոնական տիտղոսը: Մրցաշրջանի «հեքիաթ» դարձած «Լեսթերը նվազագույն՝ 1:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ: Հերթական հաղթական գոլն ի հաշվին գրանցեց ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը: Լոնդոնի «Արսենալը» Լիվերպուլում բավական վստահ՝ 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»: Նշենք, որ առաջին անգամ այս մրցաշրջանում «Արսենալի» հարձակողական զույգը կազմեցին Դանի Ուելբեկն ու Ալեքս Իվոբին, որոնք էլ դարձան գոլերի հեղինակները: Բավական մարտական ստացվեց «Չելսի»-Վեսթ Հեմ» հանդիպումը: «Չելսին» շատ մոտ էր պարտությանը, սակայն Սեսկ Ֆաբրեգասի դուբլի շնորհիվ կարողացավ ոչ-ոքի խաղալ՝ 2:2: Այս հանդիպումներից հետո «Լեսթերն» վաստակեց 66 միավոր և 8 միավորով առաջ է մեկ խաղ պակաս անցկացրած «Տոտենհեմից»: 3-րդ տեղում է «Արսենալը»՝ 55 միավոր: [b]Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր [/b] «Քրիսթալ Փելաս» - «Լեսթեր»՝ 0:1 Ռիհադ Մահրեզ, 34 «Էվերթոն» - «Արսենալ»՝ 0:2 Դենի Ուելբեկ, 7, Ալեքս Իվոբի, 42 «Չելսի» - «Վեստ Հեմ»՝ 2:2 Սեսկ Ֆաբրեգաս, 45, 88 (11մ) – Մանուել Լանզինի, 17, Էնդրյու Քերոլ, 61
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր