211652_close_icon
views-count1605 դիտում article-date 17:01 20-03-2016

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Տավուշի մաարզի Բերդ, Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան գյուղում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Արագած գյուղում և Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի տարածքում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր