211652_close_icon
views-count2580 դիտում article-date 15:07 20-03-2016

Իսպանիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 14 զոհ

Իսպանիայում օտարերկրյա ուսանողներ տեղափոխող ավտոբուս է վթարվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ավտոբուսը Վալենսիայից Բարսելոնա է տեղափոխել ուսանողների` միջազգային փառատոնին մասնակցելու համար: Ըստ նախնական տեղեկությունների` ավտոբուսը կորցրել է կառավարումը և դուրս եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենային: Ավտոբուսի մեջ առնվազն 50 ուղևոր է եղել: Կա 14 զոհ: Այս պահին դեպքի վայր են ժամանել շտապօգնության և փրկարար ծառայության մեքենաները:

Նմանատիպ նյութեր