211652_close_icon
views-count1576 դիտում article-date 15:23 20-03-2016

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Մարտի 20-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի 023 NN 32 պ/հ ավտոմեքենան: *** Մարտի 20-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածից դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Crysler Voyager» մակնիշի 69 PR 009 պ/հ ավտոմեքենան (1 ուղևոր): *** Մարտի 20-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Պեժո Պարս» մակնիշի 34 FT 508 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր