211652_close_icon
views-count9763 դիտում article-date 14:02 20-03-2016

Արտակարգ իրավիճակ Վանաձորում. հրդեհ է բռնկվել գազալցակայանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 20-ին, հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացու փողոցի թիվ 67գ հասցեում գտնվող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի օժանդակ կառույցում՝ գազի ճնշման համակարգում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.13-ին, մարվել՝ 11.25-ին: Այրվել են շինության առաստաղի փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և կենցաղային իրեր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել գազալցակայանի 39-ամյա աշխատակիցը, ով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր