211652_close_icon
views-count26002 դիտում article-date 10:50 20-03-2016

«Լայք» մուրողները ահաբեկում են` առանց այդ էլ հուսալքված գյուղացուն. Գագիկ Սուրենյան

Երեկ որոշ լայք մուրող կայքեր օգտվելով վերջին օրերին դիտված ցրտահարությունների հետևանքով ստեղծված իրավիճակից, բառիս բուն իմաստով, ահաբեկել էին հատկապես Արարատյան դաշտի ազգաբնակչությանը: Իմ նկարով լուրեր էին տարածում, որ այս գիշեր սպասվում է վերջին 44 տարիների ամենացուրտ գիշերը: Րոպեների ընթացքում լուրը տարածվեց ողջ համացանցով, ինձ հարյուրավոր մարդիք կամ գրում էին կամ զանգահարում: Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ դուրս էին եկել դաշտ, որպեսզի ծածկեն նոր տնկած տնկիները և կրկին ծխահարեն այգիները: Կոչ ենք անում ազգաբնակչությանը եղանակի մասին նմանատիպ ծայրահեղ վերնագրեր պարունակող նյութերը տեսնելուց հետո լուրի ճշմարտացիությունը ճշտել Արտակարգ իրավիճակների նախարարության[url=http://www.mes.am/hy/] mes.am [/url]կայքից և [url=https://web.facebook.com/gagik.surenyan?_rdr]իմ ֆեյսբուքյան էջից[/url]: Գագիկ Սուրենյան

Նմանատիպ նյութեր