211652_close_icon
views-count46549 դիտում article-date 09:32 20-03-2016

Խոշոր ավտովթար Երևանում. Ջրաշխարհի մոտ 33-ամյա վարորդը Touareg-ով մխրճվել է աղբատար բեռնատարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ուեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Մանվել Գալստյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 72 ՏR 222 համարանիշի և 43-ամյա Ռուբիկ Գալստյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 134 ՕR 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը, սակայն վարորդները հայտնել են, որ իրենք վնասվածքներ չունեն և հրաժարվել են բժշկական օգնությունից: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Միտոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: ЗИЛ-ի վարորդը, ով աշխատում է Ավանի թաղապետարանում սանմաքրման բաժնում, ասում էր, որ ինքը մեքենան կայանել է և միացված է թողել վթարային լուսարձակները և երբ մյուս մայթից աղբը աշխատանքային ընկերոջ հետ բերել են, որ բարձեն բեռնատարը, Touareg-ը մեծ արագությամբ բախվել է ЗИЛ-ին: Սակայն Touareg-ի վարորդն ու նրա համար դեպքի վայր ժամանած ընկերը պնդում էին, որ ЗИЛ-ի վարորդը իրականությունը խեղաթյուրում է, մինչդեռ ЗИЛ-ի վարորդն էլ նրանց ներկայությամբ հայտարարում էր, ասելով. «Դուք որ եկաք, հարձակվեցիք վրաս, սկսեցիք սպառնալ, թե դու ես մեղավոր, անգամ ցույց տվեցի միացած վթարային լուսարձակները, դուք անջատել տվեցիք այն»: Դեպքի վայր ժամանած Touareg-ի վարորդի ընկերը փորձում էր ճանապարհային ոստիկաններին ու հետաքննիչին մոլորոցնել, ասելով, որ Touareg-ի վարորդը գնացել է հիվանդանոց, հետո էլ թե` տուն ու նեղսրտում էր, թե մարդիկ կինո են սարքել: Այնուամենայանիվ, երբ ականատեսները հետաքննիչին հայտնեցին, որ վարորդը ով է և գտնվում է դեպքի վայրում, վարորդը այլ ելք չունենալով`փաստաթղթերը ներկայացրեց: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր