211652_close_icon
views-count47690 դիտում article-date 17:31 19-03-2016

Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է պատվավոր սև գոտի երրորդ աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Ինը տարի անընդնմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 823 մարզիկներ Երևանից և ՀՀ մարզերից, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու, ինչպես նաև հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար, միջազգային ֆեդերացիայի կողմից քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է պատվավոր սև գոտի երրորդ աստիճան: Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար և ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. «Արդեն ինը տարի շարունակ հաջողությամբ անցկացվող մրցաշարին տարեցտարի ավելի մեծ թվով մարզիկներ են մասնակցում: Ողջունելի է նաև, որ ֆեդերացիայի շատ մարզիկներ անցած ինը տարիների ընթացքում այսօր արդեն որպես մարզիչներ են մասնակցում մրցաշարին: Վստահեցնում եմ բոլորիդ, որ մենք մեր լիազորությունների շրջանակում շարունակելու ենք աջակցել բոլոր այն սպորտաձևերի զարգացմանն ու մասսայականացմանը, որոնք իսկապես պահանջված ու սիրված են մեր բնակիչների կողմից»,- ընդգծել է քաղաքապետը: Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը լավագույնս կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրվել են Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի փոխնախագահներ Տիգրան Սեդրակյանը և Խաչիկ Նարգիզյանը: ՀՀ-ում Դուքենդո մարզաձևի զարգացմանն աջակցելու համար Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրվել են նաև Աննա և Լյովա Հայիրյանները: Մի շարք մարզիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: 2008 թվականից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունն ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դուքենդո «Ավան» մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 488+
488+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր