211652_close_icon
views-count7805 դիտում article-date 17:00 19-03-2016

Հզոր պայթյուն Ստամբուլի կենտրոնում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ

Ստամբուլի կենտրոնական՝ Իսթիղլալ պողոտայում այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել և 22-ը՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է Milliyet-ը: Վիրավորների մեծ մասը ոստիկաններ են: Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: Ներկա պահին պողոտան շրջափակված է: Նշված պողոտայի վրա գործում են բազմաթիվ առևտրի ու ժամանցային կենտրոններ, խանութներ: Պողոտան միշտ լի է զբոսաշրջիկներով: CNN Turk հեռուստաալիքը հաղորդել է, որ մահացածներից մեկը ահաբեկչական խմբավորման էր հարում, հետևաբար, պայթյունը ահաբեկչական է եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր