211652_close_icon
views-count6424 դիտում article-date 09:30 19-03-2016

Արաբկիրի նոր ղեկավարը տարիներ առաջ կտրել է ձեռքի ճկույթը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արաբկիր համայնքի նորանշանակ թաղապետ Հովհաննես Վարդանյանից, հայտնի «Լիդեր» մականունով, երեկ հետաքրքրվեցինք՝ մի քանի օր Է ինչ թաղապետ եք նշանակվել, բայց արդեն իսկ հասցրել եք մի լավ աշխատանքային ֆոտոսեսիա անել։ «Փորձում եմ ակտիվ աշխատեմ, ուսումնասիրեմ»։ Մեր հարցին՝ ճի՞շտ Է, որ տարիներ առաջ ի նշան հավատարմության ձեռքի ճկույթ մատը կտրել և ուղարկել Է ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Արաբկիրի թաղապետը պատասխանեց. «Դա երիտասարդ տարիների ռոմանտիզմ Էր։ Հիմա չեմ ուզում դրանից խոսել»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր