211652_close_icon
views-count30086 դիտում article-date 23:52 11-03-2016

«Թբիլիսիում հայտնի հայերը» հանդիպեցին Երևան քաղաքի Լեո փողոցի 52 հասցեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 11-ին, Լեո 52 հասցեում բացվեց թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի՝ «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծրագրի հեղինակը թբիլիսյան «Ագորա-Ջորջիա» հասարակական կազմակերպությունն է՝ ի դեմս Վիկտորիա Մակսոեվայի: Ցուցադրվել են վերջին 15 տարվա ընթացքում հեղինակի ֆոտոդրվագները, որոնք պատմում են հայտնի և Վրաստանում այդ տարիներին ավանդ ունեցող հայերի մասին: Ծրագրի իրականացմանն անմիջականորեն աջակցել է 2011-2014թթ. Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: Իրականացման համահեղինակներն են Եվրոպական «Հորիզոն» հիմնադրամը և «Կովկասյան տուն» կենտրոնը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր