211652_close_icon
views-count36572 դիտում article-date 21:41 28-02-2016

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 34-ամյա բժշկուհին Nissan-ով բախվել է ապառաժ քարերին եւ հայտնվել ձորում, վիրավորները նրա ծնողներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 34-ամյա Հասմիկ Առաքելյանը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում իր վարած Nissan Tida մակնիշի 34 QN 276 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ կատարելուց հետո հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ, 64-ամյա Վանիկ Առաքելյանը եւ 60-ամյա Աիդա Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի ուղեկցությամբ վիրավորներին տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Ա. Քոթանջյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը մասնագիտությամբ բժշկուհի է, իսկ վիրավորները նրա հայրն ու մայրն են: Հայրն աշխատում է ՄԵԴԵՔՍԻ ՍՊԸ-ում որպես էներգետիկ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր