211652_close_icon
views-count25866 դիտում article-date 13:29 24-02-2016

Ավտոկայանատեղիի տնօրենը կասկածվում է «ՍԱՊՖԻՌ գիշերային ակումբ, ջենտլմեն» ակումբի մոտ 2 քաղաքացու դանակահարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ «պարանոցի և ճակատի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Բաբաջանյան փողոցի թիվ 30 և թիվ 2 շենքերի բնակիչներ, 27-ամյա Խաչատուր Մարիանյանը և 44-ամյա Ստեփան Գալստյանը: Խ. Մարիանյանը ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Մասիս քաղաքում, իսկ Ս. Գալստյանը՝ Մալաթիա թաղամասի մոտակայքում գտնվող գնացքի գծերի վրա վայր ընկնելու հետևանքով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նրանց ասածները չեն համապատասխանում իրականությանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ նրանց «ՍԱՊՖԻՌ գիշերային ակումբ, ջենտլմեն» ակումբի մոտ մարմնական վնասվածքները պատճառել է Բաբաջանյան փողոցի 50/1 հասցեի բնակիչ, 28-ամյա Կարեն Մեհրաբյանը: Վերջինս ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս, իսկ վերջիններս էլ ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին և իրեն պատճառել մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է կատարվում: Գ . Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մեհրաբյանն աշխատում է «Կարգ ԳԱ» ՍՊԸ-ի ավտոկայանատեղիում՝ որպես տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր