211652_close_icon
views-count72118 դիտում article-date 09:34 22-02-2016

Թափառող շների պատճառով Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, վարորդը Toyota-ով բախվել է հաստաբուն ծառին. առաջացել է հրդեհ, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Toyօta Corolla մակնիշի 34 TF 757 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանության մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից դուրս են բերվել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ, 26-ամյա Աշոտ Դանիելյանն ու 32-ամյա Աշոտ Պողոսյանը: Վերջիններիս ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ գնության բրիգադը նրանց տեղափոխել է՝ Ա. Դանիելյանին՝ «Էրեբունի», իսկ Ա. Պողոսյանին՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Նշված կենտրոններից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Դեպի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծառին բախվելուց հետո Toyota-ում հրդեհ է բռնկվել, իսկ մի քանի ավտոմասեր էլ պոկվել և շպրտվել են՝ վնասելով այդ պահին այնտեղով անցնող Արա Ասատրյանին պատկանող Nissan Tiida մակնիշի 39 ՕՏ 999 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ա. Գասոյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապես Մուշեղ Ղազարյանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել են թափառող շները, քանի որ վարորդը փորձել է շրջանցել շներին, սակայն չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր