211652_close_icon
views-count2288 դիտում article-date 22:17 14-02-2016

Անգլիա. «Տոտենհեմը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», «Լիվերպուլը» ոչնչացրեց «Ասթոն Վիլլային». տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է Լոնդոնի «Տոտենհեմին»: Դրամատիկ և դիտարժան խաղում հանդիպման վերջին րոպեներին հաղթանակը կորզեց «Տոտենհեմը»` 2:1: Այս հաղթանակից հետո Պոչետինոյի սաները 51 միավորով հավասարվեց «Արսենալին» և ընդամենը 2 միավոր է զիջում առաջատարին` «Լեսթերին»: Տուրի մյուս խաղերից առանձնահատուկ է «Ասթոն Վիլլա»-«Լիվերպուլ» մրցամարտը: Յուրգեն Կլոպի սաները պարզապես ոչնչացրեցին մրցակցին` 6 անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը: Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» ընդհուպ մոտեցավ Եվրոպայի լիգայի ուղեգիր ապահովող տեղերին: [b]Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր [/b] Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 1:2 Կելեչի Իհենաչո, 74 – Հարի Քեյն, 53, 11մ, Քրիստիան Էրիքսեն, 83 «Ասթոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 0:6 Դանիել Սթարիջ, 16, Ջեյմս Միլներ, 25, Էմրե Ջան, 58, Դիվոկ Օրիջի, 63, Նատանիել Քլայն, 65, Կոլո Տուրե, 71
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր