211652_close_icon
views-count7621 դիտում article-date 22:00 14-02-2016

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 61-ամյա վարորդի Opel-ն ու 21–ամյա վարորդի Mercedes-ը. կան վիրավորներ

Երեկ` փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Նոր-Ամասիա գյուղի 1-ին փողոցի թիվ 54 տան մոտ բախվել են Նոր-Ամասիա գյուղի բնակիչ, 61-ամյա Արմեն Եղջյանի վարած Opel Vectra մակնիշի 34 VO 978 համարանիշի և Շենավան գյուղի բնակիչ, 21-ամյա Հարություն Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի 51 SL 500 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Եղջյանը և ուղևորներ` Ամասիա գյուղի բնակիչներ, 21-ամյա Հայկ Սարգսյանն ու 22-ամյա Կոլյա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության` Արմավիր բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր