211652_close_icon
views-count14890 դիտում article-date 21:38 14-02-2016

Փրկարարները հերթական անգամ հավատարիմ մնացին փրկարար լինելու իրենց կոչմանը.

Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու,Կոտայքի,Տավուշի, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների և դրա ստորաբաժանումների հրշեջ փրկարարները շարունակում են հավատարիմ մնալ փրկարարի իրենց կոչմանը: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր է հրապարակել, թե ինչպիսի պրոֆեսիոնալ և մարդասիրական մոտեցում են ցուցաբերել հրշեջ փրկարարները, ջրասուզակները անօգնական քաղաքացիներին, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկել: Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները վարչության պետ՝ փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանի գլխավորությամբ միայն այս տարի 7 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ են տեղի Ճանշինների մասնակցությամբ դուրս բերել ձնաբքերի տակից: Փրկարարներին և Ճանշինականներին շատ դեպքերում օգնության են հասել նաև բժիշկներն ու քաղաքացիները:Հերթական մարդասիրական մոտեցումը Շիրակի մարզում դրսևորեցին փրկարարները, ձյունածածկ տարածքներով հիվանդ կնոջը ուղեկցելով հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փրկարարականի աշխատանքը երևանում ուղիղ կապի միջոցով հետևում են օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները, որտեղ ծառայությունը տևում է նաև ողջ գիշեր: լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր