211652_close_icon
views-count5682 դիտում article-date 20:37 14-02-2016

Պահպանե՛ք առողջությունը` վարելով առողջ ապրելակերպ

Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը նպաստում են վարքագծային գործոնները: Այդ հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ` պահպանելով հետևյալ կանոնները. 1. Մի՛ չարաշահեք ալկոհոլը: Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորգոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը: 2. Հրաժարվե՛ք ծխախոտից և խուսափեք դրա ծխից` ծխախոտի ծուխը նույնքան վտանգավոր է, ինչպես ծխախոտի օգտագործումը, որը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից է: 3. Պահպանե՛ք առողջ սնուցման կանոնները` 1) օգտագործեք օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն, 2) խուսափեք ճարպոտ մսով սնունդ պատրաստելուց, 3) մսամթերք օգտագործելիս նախընտրությունը տվեք թռչնամսին և ձկնամսին, 4) օգտագործեք ոչ շատ յուղոտ կաթ և կաթնամթերք, 5) սննդում սահմանափակեք ճարպերի, աղի, շաքարի օգտագործումը: 4. Պահպանեք ֆիզիկական ակտիվ կենսակերպ` օրական 30 րոպե և ավելի քայլեք, զբաղվեք սպորտով և ֆիզիկական վարժություններով:

Նմանատիպ նյութեր