211652_close_icon
views-count3183 դիտում article-date 19:04 14-02-2016

Տոմաս Տուխել. Մխիթարյանը իրեն հիանալի դրսևորեց

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսլիգանի 21-րդ տուրում «Հանովերի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/13/77021/]հաղթանակը[/url]` 1:0: Հիշեցնենք, որ հաղթական գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Շատ ծանր հանդիպում էր: Մենք լավ խաղացինք առաջին 15-20 րոպեները և դարպասը գրավելու հիանալիւ պահեր ստեղծեցինք: Սակայն հետո մեր խաղում տեխնիկական խոտանն ավելացավ և ֆուտբոլիստները կորցրեցին զգոնությունը: Մխիթարյանը մեր հակագրոհի ժամանակ իրեն հիանալի դրսևորեց: Նա միայն վերջին պահին որոշում կայացրեց, և կարողացավ գրավել դարպասը: Մենք գոհ ենք արդյունքից», ասել է Տուխելը:

Նմանատիպ նյութեր