211652_close_icon
views-count29265 դիտում article-date 11:07 14-02-2016

Շղթայական ավտովթար Չայնիի ոլորաններում. բախվել են Lexus, Mitsubishi Pajero io, Mercedes, Toyota մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` փետրվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում բախվել են Lexus մակնիշի 77 VԼ 771 համարանիշի, Mercedes մակնիշի 18 RR 088 համարանիշի, Pajero io մակնիշի 35 TՍ 627 համարանիշի, Toyota մակնիշի 09 ZV 090 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամամենլ են նաև Տարածային կառավարաման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը` օղակի հրամանատար Արթուր Դալաքյանի գլխավորությամբ: Վթարի մաիսն ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի այդ հատվածի մերկասառույցը և, ըստ հավաքվածների, միայն վթարից հետո են տեղի ճանշինականները ժամանել ու սկսել աղ ու ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ կատարել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր