211652_close_icon
views-count3365 դիտում article-date 10:02 14-02-2016

Թուրքական զինուժը կրակ է բացել Հալեպի և Լաթակիայի ուղղությամբ

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերին` Լաթակիայի հյուսիս-արևմտյան հատվածում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ թուրքական զինուժը հրետանիով կրակ է բացել նաև Սիրիայի Հալեպ նահանգի ռազմաբազայի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` Քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչը «Ալ-Մայադին» հեռուստաալիքի եթերում նշել է, որ կրակ է բացվել ռազմաբազայի և Մարինազ գյուղի ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր