211652_close_icon
views-count6138 դիտում article-date 00:00 14-02-2016

Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ նվիրված Տեառնընդառաջի տոնին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ նվիրված Տեառնընդառաջի տոնին: Պատարագը մատուցեց Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Նոյեմբերյանի զորամասի հոգևոր հովիվ Տեր Լևոն սարկավագ Հակոբյանը: Միջոցառմանը ներկա էին համայնքի բնակիչներ, նորապսակ զույգեր և հյուրեր: Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո: Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել: Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը` որպես Քրիստոսի լույսի: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+

Նմանատիպ նյութեր