211652_close_icon
views-count1584 դիտում article-date 23:06 13-02-2016

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 13-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների Այգեգործների փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ «Mercedes ML 320» մակնիշի 34 DU 239 պ/հ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Հրշեջ-փրկարարները վարորդին և 4 ուղևորների տեղափոխել են Ձորաղբյուր գյուղ: *** Փետրվարի 13-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus GX470» մակնիշի 01 MA 101 պ/հ և «Porsche Cayenne» մակնիշի 33 VV 003 պ/հ ավտոմեքենաները (7 ուղևոր):

Նմանատիպ նյութեր