211652_close_icon
views-count1640 դիտում article-date 21:48 13-02-2016

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Լիբանան

Փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Լիբանան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի ամփոփիչ հավաք-հանդիպմանը, որը տեղի է ունանալու փետրվարի 13-14-ը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի բարձր հովանու ներքո, Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի սրահում: Ամփոփվելու են 2015թ. ձեռք բերված արդյունքները և քննարկվելու են առաջիկայում իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը, ընդհանուր ուղղությունները: Հավաք-հանդիպմանը մասնակցելու են Միջին Արևելքի երկրներում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի ղեկավարներն ու ներկայացուցիչները: Սփյուռքի նախարարը հանդես է գալու ծավալուն զեկուցմամբ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհում և, մասնավորապես Միջին Արևելքի երկրներում տեղի ունեցած միջոցառումները, արձանագրված արդյունքներն ու անելիքները: Փետրվարի 13-ի երեկոյան Հրանուշ Հակոբյանը մասնակցելու է Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ Լիբանանի օգնության խաչի կողմից կազմակերպված երեկոյին և հանդես է գալու «Կնոջ դերը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» զեկույցով: Փետրվարի 14-ին նախարարը հանդիպելու է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի հետ, փետրվարի 15-ին՝ Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէ Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի, այնուհետև Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ:

Նմանատիպ նյութեր