211652_close_icon
views-count1499 դիտում article-date 20:29 13-02-2016

Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրային

Փետրվարի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրային: Զրուցակիցները կարևորեցին քաղաքական բարձր մակարդակով երկխոսության ակտիվացումը, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, գործարար կապերի խթանումը: Հանդիպմանն անդրադարձ արվեց առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության սերտացմանը: Նախարարները գոհունակությամբ համոզմունք հայտնեցին, որ երկու պետությունների միջև ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը կնպաստի հասարակությունների մերձեցմանը, տուրիզմի խթանմանը: Այս առումով երկուստեք կարևորվեց բրազիլահայ համայնքի դերակատարությունը։ Հայաստանի և Բրազիլիայի արտգործնախարարները քննարկեցին միջխորհրդարանական կապերի, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցեր: Էդվարդ Նալբանդանը շնորհակալություն հայտնեց անցյալ տարի Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։ Էդվարդ Նալբանդյանը Բրազիլիայի իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Նմանատիպ նյութեր