211652_close_icon
views-count1475 դիտում article-date 19:26 13-02-2016

Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին

Փետրվարի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Շնորհավորելով գործընկերոջը Մոլդովայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրեյ Գալբուրը նշեց, որ Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ։ Զրուցակիցները քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցեր։ Անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրեց Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը:

Նմանատիպ նյութեր