211652_close_icon
views-count2341 դիտում article-date 18:57 13-02-2016

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, Վան Գալի պաշտոնանկության հաշվիչը միացվեց. տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի մեկնարկային խաղում հետնապահներից մեկը` «Սանդերլենդը», սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Հաղթական գոլը 82-րդ րոպեին գլխի հարվածով խփեց «Սանդերլենդի» նորեկ Լամին Կոնեն: Այս պարտությունից հետո մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալի պաշտոնանկության հավանականությունը էլ ավելի մեծացավ: Թիմը 41 միավորով 5-րդ տեղում է և 6 միավորով ետ է Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովող 4-րդ տեղից: Հնարավոր է, որ մոտ օրերս Վան Գալին փոխարինի Ժոզե Մոուրինյոն, ինչպես գրում են բրիտանական լրատվամիջոցները: [b]Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր[/b] «Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1 Վահբի Խազրի, 3, Լամին Կոնե – Անտոնի Մարտիալ, 39
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր