211652_close_icon
views-count1728 դիտում article-date 18:21 13-02-2016

Լոռու մարզային քննչական վարչությունում վարույթ են ընդունվել թիվ 32/18 ընտրատեղամասում 2 անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել են թիվ 32/18 ընտրատեղամասում 2 անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ ոստիկանության բաժնում հարուցված քրեական գործերը։ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հրապարակած ահազանգերի ուղղությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչներ Վահան Շիրիկի Բաղդասարյանը և Ցողիկ Վաղարշակի Սարիբեկյանը ընդգրկված են եղել թիվ 32/18 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում։ Նախնական տվյալներով՝ նշված ընտրողները քվեարկությանը չեն մասնակցել, սակայն նրանց փոխարեն կատարվել է քվեարկություն: Վ.Բաղդասարյանի և Ց.Սարիբեկյանի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքերի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, որոնք 2016 թվականի փետրվարի 11-ին ստացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում և նույն օրը քննիչի կողմից ընդունվել վարույթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու համար:

Նմանատիպ նյութեր