211652_close_icon
views-count1869 դիտում article-date 15:05 13-02-2016

Լուի Վան Գալ. Կհիասթափվեմ, եթե իմանամ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Մոուրինյոյի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, թե ինչպես կարձագանքեր այն լուրերին, որ ակումբը բանակցություններ է վարում Ժոզե Մոուրինյոյի հետ: «Ես կհիասթափվեի, եթե նման բան լիներ, քանի որ այստեղ ակումբի ղեկավարության վստահության խնդիրն է: Գիտեմ, որ ֆուտբոլում դա հնարավոր է, բայց այդ մասին չեմ մտածում: Ես այնպիսի հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարներ Վուդվորդի և Գլեյզերների հետ, որ նրանք այդ մասին ինձ կասեին», ասել է Վան Գալը: Նշենք, որ բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 3-ամյա պայմանագիր կկնքի և տարեկան 20 մլն եվրո կվաստակի: Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը մտադիր է ակումբ հրավիրել «Ատլետիկոյի» մարզական տնօրեն Անդրեա Բերտուին:

Նմանատիպ նյութեր