211652_close_icon
views-count1586 դիտում article-date 16:32 13-02-2016

Ավտոլվացման կետի աշխատակիցը «ԲՄՎ X-6»-ից «Վալտեր» ատրճանակ է գողացել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արամ Մ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 6-ին Փափազյան փողոցի թիվ 29/3 հասցեում գործող ավտոլվացման կետում աշխատելու ժամանակ «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 1 փամփուշտով: Ատրճանակն ու փամփուշտն առգրավված են: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր