211652_close_icon
views-count1844 դիտում article-date 16:45 13-02-2016

Իրանը ընդհանուր սպառնալիքներ և ապագա ունի Եվրոպայի հետ. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը նախօրեին կայացած Մյունխենյան կոնֆերանսում հայտարարել է, որ Իրանն իր եվրոպացի գործընկերների հետ ընդհանուր շահեր ունի: «Մենք ունենք ընդհանուր հնարավորություններ, մարտահրավերներ, սպառնալիքներ ու ընդհանուր ապագա, սակայն տարբեր հայացքներ և կարող ենք ընդմիշտ դառնալ անցյալի գերիներ: Գտնում ե, որ, սակայն, կարող ենք համաձայնության գալ և խոստովանենք, որ կարող ենք միասին աշխատել: Մեզ բոլորիս պետք է ընդամենը փոխել մեր հայացքները իրականության հանդեպ»,-ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը: Նա նաև կոչ է արել Սաուդյան Արաբիային համատեղ գործողություններին միանալ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության:

Նմանատիպ նյութեր