211652_close_icon
views-count1376 դիտում article-date 15:52 13-02-2016

Մալիում իսլամիստ ահաբեկիչները հարձակվել են ՄԱԿ-ի բազայի վրա. կան զոհեր

ՄԱԿ-ի 6 խաղաղապահ է զոհվել Մալիում տեղակայված ՄԱԿ-ի ռազմաբազայի վրա իսլամիստ ահաբեկիչների զինված հարձակման հետևանքով, հայտնում է BBC-ն: Ռազմաբազան գտնվում է Քիդալ քաղաքում: Հարձակման պատասխանատվութունը ստանձնել է «Անսար ադ-Դին» ահաբեկչական խմբավորումը, որը հանդիսանում է «Ալ-Քաիդա»-ի ճյուղ: Հարձակումն իրականացվել է երեկ առավոտյան: Ահաբեկիչները ռազմաբազային են մոտեցել ավտոմեքենայով, այնուհետ սկսել ականանետայիմն կրակ արձակել բազայի ուղղությամբ: Շուրջ 30 խաղաղապահ վիրավորվել է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի հրաժարվելու Մալիին օգնություն ցուցաբերելուց:

Նմանատիպ նյութեր