211652_close_icon
views-count1836 դիտում article-date 11:20 13-02-2016

Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա

Իրանինախագահ Հասան Ռուհանին կայցելի Թուրքիա, որտեղ մասնակցելու է Ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի կոնֆերանսին, հաղորդում է Milliyet թերթը: Նշվում է, որ Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիքդելին լրագրողների հետ հանդիպմանը պատմել է իրանաթուրքական բանակցությունների մասին: Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ այցելություն է կատարելու Իրան: Հիշեցնենք, որ Իրանի ու Թուրքիայի դիրքորոշումները սիրիական հարցում տարբեր են: Իրանը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Ասադը հեռանա:

Նմանատիպ նյութեր