211652_close_icon
views-count2945 դիտում article-date 10:42 13-02-2016

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր

Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի վերոնշյալից, ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 /30 արկ/ և 82 /9 արկ/ միլիմետրանոց ականանետեր: ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Նմանատիպ նյութեր