211652_close_icon
views-count1854 դիտում article-date 09:31 13-02-2016

Փոխնակ մայրերի պահանջարկն ավելացել Է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մեր երկրում անպտղության ընդհանուր գործակիցն, ըստ պաշտոնական տվյալների, 17% Է, իսկ ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ 15%-ից բարձր անպտղությունը ճգնաժամային ցուցանիշ է համարվում։ Եվ որքան ավելանում են անպտուղ զույգերը, այնքան փոխնակ մայրերի պահանջարկն ավելանում Է։ «Փնտրում եմ փոխնակ մայր» հայտարարության պաստառները հանդիպել ենք այն վայրերում, որտեղ շատ են լինում երիտասարդները, ուսանողները։ Շատերի համար փոխնակ մոր ծառայությունը անպտուղ ընտանիքներին երեխա ունենալու երջանկություն Է, շատերի համար Էլ՝ կարծես թե երեխա «վաճառելով» մեծ փողեր աշխատելու հնարավորություն։ Չնայած ՀՀ օրենքով արգելված չէ փոխնակ մոր ծառայության մատուցել, սակայն որոշ մասնագետների կարծիքով՝ փոխնակ մոր ծառայությանը կարող է շատերի համար ոչ թե բարի կամք լինել, այլ բիզնես։ Օրենքը չի կարգավորում փոխնակ մոր ծառայության արժեքը, եթե անգամ կարգավորվի էլ, այն չի կանխի փող աշխատելու որոշների ախորժակը, եթե միայն այն անվճար չդարձնեն։ Այս ծառայությանը մեր երկրում 15-30 հազար դոլարի սահմաններում է։ Ի դեպ, հայտարարությունը բժշկական հիմնարկինը չէր, այն անհատ քաղաքացի է տարածել»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր