211652_close_icon
views-count3627 դիտում article-date 09:14 13-02-2016

Ինչո՞ւ են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածները շարունակում մնալ կալանքի տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ Էր իրականացվել։ Այդ կասկածանքով կալանավորվել Էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը և Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը։ Դեպքից անցել Է 9 ամիս, և մինչ օրս կալանավորվածները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Միայն Հենրիկ Ավագյանն Է ընդունել մեղքը՝ խոստովանելով որ անձնական հարցով ինքն Է կրակել, բայց՝ ոչ սպանելու համար։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ ԱԱԾ-ի կողմից նշանակված փորձաքննության վերջնական եզրակացության համաձայն՝ մարզպետի մեքենայի դեմ ուղղված կրակոցներն այնպիսին են եղել, որ չէին կարող դրա մեջ գտնվող մարդկանց վնասել։ Ասել է թե՝ կրակոցները Սուրեն Խաչատրյանին ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակ են ունեցել։ Այսպիսով՝ կրակողը հայտնի է, պատճառները՝ պարզ։ Այդ դեպքում ինչու են մյուսները, հատկապես՝ Բուդաղյանը հեռախոսով զրուցելու համար շարունակում մնալ կալանքի տակ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր