211652_close_icon
views-count42490 դիտում article-date 12:26 12-02-2016

Ինչո՞ւ է ՀՀ նախկին ոստիկանապետը փորձում իր անվան փողոցում արագաչափ տեղադրել. գյուղացիներն էլ «հակադարձում» են. «Մի՞թե նա չգիտի, որ կովերն ու ոչխարները չեն նկարվում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, Արարատի մարզի Կանաչուտ, Դիտակ, Այգեշատ, Այգեստան գյուղերի բնակիչների հիմնական թեման Կանաչուտ գյուղում ապագայում տեղադրվելիք արագաչափն է: Գյուղացիներն ասում էին, որ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը փորձում է իր տան մոտ արագաչափ տեղադրել տա: Գյուղացիները նշում էին, որ մարզում ավելի շատ վտանգավոր ճանապարհներ կան և ճիշտ կլինի, որ հենց այդ ճանապարհներին տեղադրվեն, որտեղ վթարները կնվազեն՝ իրենց ողբերգական հետևանքներով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին. «Էդ ո՞վ չգիտի, որ էտի Ալիկ Սերգեյիչի տունն ա, ու ոչ մեկ էլ էդ փողոցով Շումախերի նման չի քշում: Ստեղ ի՞նչ կարիք կա արագաչափ դնելու: Էս փողոցով հիմա էնքան էլ մարդ չի անցնում, ավելի շատ ոչխար ու խոշոր եղջերավոր անասուններ ենք տանում-բերում, քան մեքենաներով անցնում: Իսկ եթե Ալիկ Սերգեյիչին թվում ա, թե ոչխարներին արագ ենք տանում, ու արագաչափը կնկարի, երևի կիմանա, էլի՜, որ ոչխարներին ու կովերին արագաչափը չի նկարում»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր