211652_close_icon
views-count3166 դիտում article-date 23:21 08-02-2016

Կառլո Անչելոտի. Զիդանը հաջողության կհասնի, քանի որ վառ անհատականություն է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Ռեալը», կարծիք է հայտնել, որ մադրիդցիների ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջողությունների կհասնի այդ պաշտոնում: «Կարելի է ասել, որ Զիդանին դեռ պակասում է փորձը: Սակայն եթե առանց փորձի մարդկանց աշխատանքի չվերցնեն, ապա վաղ թե ուշ աշխատող մարդ չի մնա: Զիզուն մեծ մարզիչ դառնալու բոլոր նախադրյալներն ունի: Նա ունի խարիզմա, նա հիանալի գիտի ֆուտբոլը և շատ լավ է ծանոթ ակումբի յուրահատկություններին: Զիդանը հաջողության կհասնի, քանի որ վառ անհատականություն է և խաղացողները նրա համար կյանք կտան: Նա կփորձի յուրաքանչյուր ֆուտբոլիստից քամել լավագույն հատկանիշները», ասել է Անչելոտին:

Նմանատիպ նյութեր