211652_close_icon
views-count7439 դիտում article-date 23:32 08-02-2016

Բոլոր համաքաղաքացիներին հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր. Երևանի քաղաքապետարան

Հարգելի համաքաղաքացիներ, Հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի նվազումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ, հ[color=#CC0000]որդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:[/color] Միաժամանակ տեղեկացնենք, որ համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են իրականացնել փողոցների ու բակերի, նաև մայթերի ձնամաքրման, ինչպես նաև աղի և ավազի խառնուրդով դրանց մշակման աշխատանքները: Հնարավոր հարցերի և խնդիրների մասին կարող եք տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով /+374 11/ 514 000, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով: Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր