211652_close_icon
views-count2157 դիտում article-date 22:40 08-02-2016

Ժամը 22:00-ի դրությամբ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, [color=#CC0000]բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը: [/color] Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր