211652_close_icon
views-count9766 դիտում article-date 22:14 08-02-2016

Ստամբուլում դաժանորեն սպանված հայը՝ պարոն Պետրոսը «Փակ շուկայի» ոսկերիչներից էր. Arevelk.am

Հայտնի են դարձել շաբաթավերջին պոլսահայությանը ցնցած դեպքի մանրամասները: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը, համայնքի հայտնի ոսկերիչներից 87-ամյա Պետրոս Դեմիրճին (Յակուբ) ու նրա կինը` 79-ամյա Սեդա-Աիդա Դեմիրճին Ջումուրիեթ պողոտայի վրա գտնվող իրենց բնակարանում հարձակման զոհ են դարձել, ինչի հետևանքով Պետրոս Դեմիրճին մահացել է, իսկ նրա կինը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: «Ժամանակը» հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տարեց ամուսինները տանը գտնվել են միայնակ: Նրանց բնակարան են ներխուժել երեք հոգի, դաժանորեն ծեծելով կապկպել ամուսիններին և թալանել տունը՝ տանելով մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն: Մանրամասներն` [url=http://www.arevelk.am/am/content/2/652/Ստամբուլում-դաժանորեն-սպանված-հայը՝-պարոն-Պետրոսը-«Փակ-շուկայի»-ոսկերիչներից-էր.-լուսանկար.html]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր