211652_close_icon
views-count21740 դիտում article-date 21:09 08-02-2016

Զավեշտալի դեպք` Էջմիածնում. 27-ամյա երիտասարդը 21–ամյա երիտասարդին ասել է. «Քո մեջ չար ուժեր կան, ես քո միջից այն դուրս կբերեմ, իսկ հետո հայտարարել է, որ իրեն ծեծել ու կողոպտել են

Այսօր` փետրվարի 8-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից Վաղարշապատի ոստիկանություն հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ` թեթև մարմնական վնասվածքներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Մեկնել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի Ղարիբջանյան փողոցի բնակիչ, 27-ամյա Մխիթար Այվազյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում իրեն տանը ծեծի են ենթարկել և իրենից տարել գումար: Ժամը 17:50-ի սահմաններում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի և նույն ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները Գյումրի քաղաքիի Անի թաղամասից կողոպուտ կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկել 21-ամյա Սուրեն Հարությունյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով` վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այսօր ժամը 04:00-ի սահմաներում ինքը եղել է Մ. Այվազյանի տանը, իսկ պատճառը եղել է նրանում, որ Այվազյանը նրան հայտնել է, որ ինքը գրբաց է և նկատել է որ իր վրա չար աչք կա կպած, թուղթ ու գիրով կապված է և հայտնել է որ ինքը կարող է նրա վրայից հանել թուղթ ու գիրը և նրան ազատել չար ուժերից: Սուրենը հավատալով Մխիթարին` գնացել է նրա տուն և միասին սրճելուց հետո Մխիթարը նրան հայտնել է, որ չար ուժերին դուրս բերելու համար ինքը պետք է վերնաշապիկը հանի, որպեսզի «մասաժի» միջոցով չարքերին հեռացնի նրա միջից և այդ ժամանակ Մխիթարը անպարկեշտ արտահայտություններ է կատարել Սուրենի նկատմամբ, ով մի երկու «մուշտի» է տվել նրան ու հետո հայտնել է, որ ինքը պետք է 20 հազար դրամ տա, որպեսզի ինքը հասնի Գյումրի: Մխիթարը իր կամքով գումարը տվել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Օսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր