211652_close_icon
views-count39361 դիտում article-date 19:20 08-02-2016

Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի մոտ. 5 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները` օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` փետրվարի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում` գազալցակայանի հարևանությամբ, բախվել են Եղվարդ քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Պետրոսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 19 ՏՕ 135 համարանիշի, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 30-ամյա Հարութ Այվազյանի վարած Opel մակնիշի 34 DM 883 համարանիշի և Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բնակիչ, 44-ամյա Գևորգ Բաբոյանի վարած Opel մակնիշի 34 ՕP 664 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Բաբոյանի ուղևորներ` Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 24-ամյա Մովսես Մադոյանը, Բյուրեղավան քաղաքի բնակիչներ` 4-ամյա Արման Այվազյանը, 30-ամյա Հարութ Այվազյանը, Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Մադոյանը, ինչպես նաև 06-ի վարորդ Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները` օգտագործելով հատուկ տեխնիկա: Փրկարարներին օգնել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները և քաղաքացիները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր