211652_close_icon
views-count33746 դիտում article-date 14:55 06-02-2016

Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 6-ին` ժամը 10.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցու բակում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին զորամասի հրամանատարը, սպաներ, հոգևորականներ և ծնողներ: Այնուհետև եկեղեցում կատարվեց զինվորների օրհնության կարգ, որից հետո նրանց տրվեցին կարճաժամկետ արձակման թերթիկներ: Նորակոչիկները երդվեցին. «Ես ..., ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ՝անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս: Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին: Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Երդվում եմ»: Զինվորները խոսք տվեցին հպարտությամբ կատարել անձնանվեր այս գործը և փառքով վերադառնալ իրենց հայրական օջախները, քանի որ գիտակցում են, որ բանակն է մեր անվտանգության միակ ապահովողը: Ցանկանանք մեր զինվորներին բարի, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 221+
221+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր